կարևոր
2427 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-13 15:40

Չիվա գյուղի մոտակայքում մեքենան մոտ 30 մ գլորվել է ձորը․ կան տուժածներ

Չիվա գյուղի մոտակայքում մեքենան մոտ 30 մ գլորվել է ձորը․ կան տուժածներ

Ապրիլի 13-ին՝ ժամը 11։34-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 101-րդ կմ-ին Mitsubishi Pajero iO (վարորդ՝ Ռ․ Շ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը:

Փրկարարները ուղևոր Դ․ Փ․-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին, մյուս ուղևոր Վ․ Կ․-ն դուրս է բերվել ավտոմեքենայից, և վերջիններս հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: