Եվրոպան պետք է վերջ տա լռությանը՝ չթողնելով Հայաստանին միայնակ ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի: Հայաստան այցից հետո այս մասին ֆրանսիական «Le Figaro»-ում հրապարակված սյունակում գրել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին:
Նա ընդգծել է, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով 2020 թվականի պատերազմում Հայաստանը հազարավոր զոհեր և վիրավորներ ունեցավ: Միաժամանակ, նա ընթերցողների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրի վրա՝ նշելով, որ ադրբեջանական կողմի այդպիսի անմարդկային շանտաժը չպետք է երկար շարունակվի, և Եվրոպան պետք է ցույց տա, որ ամբողջովին չի կորցրել իր սկզբունքները։
Մոտ մեկ շաբաթ առաջ եվրապատգամավորը Հաայստանում էր և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնհաթան Լաքոթի հետ այցելել էր Եռաբլուր:
Եվրոպան պետք է տեսնի սա, որպեսզի հասկանա, թե ինչ է կատարվել.Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը եվրապատգամավորի հետ այցելել է Եռաբլուր։
«Ես միշտ հուզվում եմ Եռաբլուր գնալիս, այս անգամ գնացի Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիի ուղեկցությամբ»-, գրել էր դեսպանը:
«Եվրոպան պետք է տեսնի սա, որպեսզի հասկանա, թե ինչ է կատարվել»,- ասաց Ֆրանսուա-Քսավիե Բելամին՝ տեսնելով այդ գերեզմանները»,- գրել է դեսպանը: