կարևոր
1923 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-13 14:46

1975 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսը ապրիլի 24-ը հռչակեց «Մարդու նկատմամբ անմարդկայնության հիշատակի ազգային օր»՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

1975 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսը ապրիլի 24-ը հռչակեց «Մարդու նկատմամբ անմարդկայնության հիշատակի ազգային օր»՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

Առաջին անգամ Կոնգրեսը Հայոց ցեղասպանության մասին օրենսդրությունն ընդունեց 1975 թվականի ապրիլի 8-ին, երբ ԱՄՆ Պալատը 1975 թվականի ապրիլի 24-ը հռչակեց «Մարդու նկատմամբ անմարդկության հիշատակի ազգային օր»: Հայտնում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի համատեղ բանաձեւը, որը գլխավորում էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Թիփ Օ'Նիլը , ներկայացուցիչ Հենրի Հելստոսկին և Էդ Դերվինսկին, ընդունվեց ձայների մեծամասնությամբ 332-55 և 1 ձեռնպահ: Որոշման մեջ նշվում է.

«1975 թվականի ապրիլի 24-ը նշանակել որպես «Մարդու նկատմամբ անմարդկայնության հիշատակի ազգային օր»:
Որոշմամբ Միացյալ Նահանգների նախագահը լիազորված է, և խնդրում ենք հանդես գալ հայտարարությամբ, որով Միացյալ Նահանգների բնակչությանը կոչ կանի այդ օրը նշել որպես ցեղասպանության բոլոր զոհերիհիշատակի օր, մասնավորապես այն հայերի, որոնք զոհ գնացին 1915 թվականին իրականացված ցեղասպանությանը, և որոնց հիշատակն այս օրը նշում է ողջ հայությունը ամբողջ աշխարհում»:

Այնուհետև բանաձևն ուղարկվեց Սենատ, որտեղ այն չընդունվեց: 40 տարի անց միայն Սենատը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը 2019 թվականին ՝ սենատոր Բոբ Մենենդեսի գլխավորությամբ: