կարևոր
611 դիտում, 6 ամիս առաջ - 2021-04-13 14:11

Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Արցախում հակամարտության կարգավորման հարցերը

Ռուսաստանն ու Իրանն ընդգծել են Լեռնային Արցախյան հակամարտության հարցում երկարաժամկետ քաղաքական-դիվանագիտական կարգավորման հասնելու կարևորությունը և քննարկել այդ գործընթացում տարածաշրջանի երկրների դերակատարությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

«Քննարկել ենք իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք հնարավորություն են տալիս պահպանել կայուն հրադադար: Մենք ընդգծել ենք հակամարտության հետևանքները հաղթահարելու և ընդհանրապես երկարաժամկետ քաղաքական-դիվանագիտական կարգավորման հասնելու կարևորությունը՝ արդա հիմքով՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների»,- ասել է Լավրովը:  

ՌԴ արտաքին գործերի նախարարը նշեց, որ Զարիֆի հետ քննարկել են նաև այն հարցը, թե ինչ դերակատարում կարող են ունենալ տարածաշրջանի երկրներն այս գործընթացում։