12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով իր մոտ առկա սիմպտոմատիկայից, բժշկի ցուցումով հանձնել է քովիդ-19-ի թեստ։ Այս մասին դատական նիստի ժամանակ հայտնեց նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպք է եղել Քոչարյանի մերձավոր շրջապատում։ Թե կոնկրետ ու մասին է խոսքը, Ալումյանը չտեղեկացրեց, խնդրելով, որ այդ մասը քննարկվի դռնփակ ռեժիմով։
Դատական նիստը հետաձգվեց, այն կշարունակվի մայիսի 4-ին: