կարևոր
1086 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-13 13:33

Ժամանակավորապես կդադարեցվի Սևանի և Մարտունու որոշ թաղամասերի գազամատակարարումը

Ժամանակավորապես կդադարեցվի Սևանի և Մարտունու որոշ թաղամասերի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 14-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Ցամաքաբերդ» թաղամասի մի հատվածի, ժամը 10:00-ից մինչև ժամը 12:00-ն`Մարտունի քաղաքի Կոմիտասի փողոցի հարակից տարածքների գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն  հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:                 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: