կարևոր
1114 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-13 12:44

Ապրիլի 14-15-ը կդադարեցվի Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի որոշ բնակավայրերի ջրամատակարարումը

Ապրիլի 14-15-ը կդադարեցվի Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի որոշ բնակավայրերի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 14-ին ժամը 9.00-ից մինչև ապրիլի 15-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը:

Դավթաշեն վարչական շրջան՝ 1-4 թաղամասեր, Դավթաշենի 1-10 փողոցներ, Ձոր 1, 2 թաղամասեր, Եղվարդի խճուղի, Միկոյան փողոց,

Աջափնյակ վարչական շրջան՝ Նորաշեն, Նազարբեկյան, Գ-1, Սիլիկյան, թաղամասեր, Ալիխանյան Եղբայրներ, Բեկնազարյան, Բաշինջաղյան, Մազմանյան, Շիրազ, Չաուշ, Պարսեղով, Կարապետյան, Ռուստամյան, Լուկաշին, Զոհրապ, Չուխաջյան փողոցներ, Հալաբյան 22-38 զույգ և 41-65 կենտ համարներ, Բաշինջաղյան փակուղի, Սիլիկյան հին խճուղի, Լուկաշին 1-3 փողոցներ, Աշտարակի խճուղի, Բաշինջաղյան փողոց՝ նրբանցքներով, Ֆուչիկի փողոց՝ նրբանցքներով, Մարգարյան փողոց՝ նրբանցքներով,

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ Հաղթանակ թաղամաս,

Կոտայքի մարզ՝ Քասախ, Պռոշյան, Նոր Երզնկա, Ուշի գյուղեր, Զովունի գյուղի 20-26 փողոցներ,

Արմավիրի մարզ՝ Մերձավան գյուղ,

Արագածոտնի մարզ՝ Ուշի գյուղ: