կարևոր
1058 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-13 12:31

Արման Թաթոյանն այսօր Գյումրիում հանդիպել է Ադրբեջանում գերության մեջ պահվող զինծառայողների ընտանիքների հետ

Այսօր վաղ առավոտյան Գյումրիում՝ Շիրակի մարզի զինծառայողների ընտանիքների հետ, որոնք Ադրբեջանում գերության մեջ են պահվում մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ, հանդիպումներ է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

Քննարկվել են թե´ գերեվարված զինծառայողների, թե´ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հարցեր, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվող քայլերը: