կարևոր
971 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-13 12:26

Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի Պետդումայի ղեկավարության հանդիպումները չեն կայանա

Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի Պետդումայի ղեկավարության հանդիպումները չեն կայանա

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի Պետդումայի ղեկավարության հանդիպումները չեն կայանա եւ փոխարենը նա այսօր աշխատանքային այցով կմեկնի միայն Սանկտ Պետերբուրգ, մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:

Այցի շրջանակում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ Ռուսաստանի Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ կազմակերպության անդամ այլ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ:

Մինչ այդ, ապրիլի 9-ին լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել էր, որ Հայաստանի խորհրդարանի խոսնակից գլխավորած պատվիրակույթունը կայցելի Պետդումա։

Արարարատ Միրզոյանի աշխատակազմից, հանդիպման չեղարկումը, պայմանավորել են ռուսական կողմի զբաղվածությամբ։