կարևոր
1622 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-13 11:34

Կանադայի ԱԳՆ-ն հայտարարել է Թուրքիա զենք արտահանելու թույլտվությունը հետ կանչելու մասին

Կանադայի ԱԳՆ-ն հայտարարել է Թուրքիա զենք արտահանելու թույլտվությունը հետ կանչելու մասին

Կանադան հետ է կանչել նախկինում տրված զենք և տեխնոլոգիաներ Թուրքիա արտահանելու թույլտվությունները, այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները ստացել են ապացույցներ դրանց օգտագործման մասին Արցախյան հակամարտությունում: Այս մասին ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոյի հայտարարության մեջ։

«Անցյալ աշնանը, արտահանման վերահսկման մեր խիստ ռեժիմի ներքո, Կանադայի կառավարությունը կասեցրել է ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների՝ Թուրքիա արտահանման թույլտվությունները՝ մինչև հետաքննությունն այն մեղադրանքների վերաբերյալ, որ կանադական տեխնոլոգիան Ադրբեջանն օգտագործել է Արցախի ռազմական հակամարտությունում:

Միջոցառումները հաջորդում են 2019-ի աշնանը Թուրքիա արտահանման նոր թույլտվությունների տրամադրումը կասեցնելու որոշմանը, որը կայացվել է այն բանից հետո, երբ Թուրքիան այդ տարվա հոկտեմբերին Սիրիայի հյուսիս-արևելքում սկսեց «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը և ներխուժեց այնտեղ:

Կանադայի Արտաքին գործերի նախարարությունը, ազգային պաշտպանության դեպարտամենտի հետ համատեղ, այդ ժամանակվանից ձեռնամուխ է եղել բոլոր կասեցված և գործող վավեր արտահանման թույլտվությունների մանրակրկիտ վերանայմանը`ուղղված Թուրքիային:

Այս հետաքննությունից հետո, որի ընթացքում բացահայտվել են համոզիչ ապացույցներ, որ Արցախում օգտագործվում է Թուրքիա արտահանվող կանադական տեխնոլոգիան, ես հայտարարում եմ 2020 թվականի աշնանը դադարեցված թույլտվությունների չեղարկման մասին:

Նման օգտագործումը հակասում է Կանադայի արտաքին քաղաքականությանը և Թուրքիայի վերջնական օգտագործման հավաստիացումներին:

Այս առավոտ ես խոսեցի Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ`վերահաստատելու Կանադայի մտահոգությունները և նախաձեռնելու երկխոսության մեխանիզմ կանադացի և թուրք պաշտոնյաների միջև` փոխվստահություն հաստատելու և արտահանման թույլտվությունների շուրջ համագործակցությունն ընդլայնելու համար`վերջնական օգտագործման երաշխիքների հետ համապատասխանություն ապահովելու համար:

Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է, և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրերի հետ կապված հայտերը կգնահատվեն անհատական հիմունքներով», - ասված է հայտարարության մեջ: