կարևոր
1446 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-13 09:43

Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով նշանակվել է ԶՈՒ ԳՇ պետի 1-ին տեղակալ

Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով նշանակվել է ԶՈՒ ԳՇ պետի 1-ին տեղակալ

Արշակ Կարապետյանը իրավունքի ուժով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ։

«Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. ապրիլի 7-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արշակ Կարապետյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և այն առարկություններով չի վերադարձրել վարչապետին, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 2021թ. ապրիլի 13-ից Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին»,-նշվում է հայտարարությունում:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկություն էր ներկայացվել նախագահ Արմեն Սարգսյանին, որը եռօրյա ժամկետում չի ստորագրել առաջարկը և առարկություններով ետ չի վերադարձրել, արդյունքում իրավունքի ուժով Արշակ Կարապետյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ պետի 1-ին տեղակալ:

Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանն օրերս էր ազատվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնից։ Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հեռացվել էր նաև զբաղեցրած՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից, 2016 թվականի «ապրիլյան պատերազմից» անմիջապես հետո։ Այնուհետև, մոտ 2 տարի անց նշանակվեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից ռազմական կցորդի պաշտոնում։ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն այդպես էլ չպարզաբանեց ոչ պաշտոնանկությունները, ոչ էլ հետագայում Ա. Կարապետյանի այդ նշանակումը, որն, ըստ կուլիսային խոսակցությունների՝ ռուսական կողմի պահանջով էր տեղի ունեցել։