կարևոր
1245 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-13 09:29

Ասֆալտ կար, ասֆալտ չկա․ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի հիմնական հաղթաթուղթը «աննախադեպ» ասֆալտապատումն էր, սակայն ձմռան վերջում արդեն այդ ասֆալտը քարուքանդ եղած էր․ «Փաստ»

Ասֆալտ կար, ասֆալտ չկա․ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի հիմնական հաղթաթուղթը «աննախադեպ» ասֆալտապատումն էր, սակայն ձմռան վերջում արդեն այդ ասֆալտը քարուքանդ եղած էր․ «Փաստ»

«Ինչո՞ւ ենք կենտրոնանում ասֆալտի վրա, ինչո՞ւ ենք ասֆալտը մենք սիրում, որովհետև ասֆալտը, ասֆալտը էդ ասֆալտ ա, էդ բառը խանդաղատանքով է պետք արտասանել, էդ ասֆալտը դա էն ասֆալտը չի»,-ուղիղ երկու տարի առաջ ասում էր Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստանի ճանապարհների մասին և հավելելով, որ «պարտադիր չէ՝ ասֆալտով լինի, տարբեր տեխնոլոգիաներ կան»։

Անցած երեք տարում Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի հիմնական «ֆիշկան» եղել է հենց հանրապետության տարածքում իրականացվող «աննախադեպ» ասֆալտապատումը, որը դարձել էր դրոշակ և գլուխ գովալու միակ թեմա։ Թերթն իր նախորդ համարներից մեկում նշել էր, որ նախորդ տարվա բյուջեի ծախսային հատվածից հանվել էին հիմնական գումարները և ուղղվել ասֆալտապատման։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ նույնիսկ այստեղ գլուխ գովելու տեղ չունեն: Արդեն ձմեռվա վերջին պարզ դարձավ, որ հանրապետության բազմաթիվ ճանապարհներ խայտառակ վիճակում են, կարծես պատերազմն այդ ճանապարհներին է եղել, այնքան որ քարուքանդ են դրանք։

Ընդ որում, քանդվել են նաև այնպիսի ճանապարհներ, որոնք ոչ թե «նախկիններն» են ասֆալտապատել, այլ հենց գործող իշխանությունները 2019-20 թվականներին: Ճիշտ է, արդեն սկսվել են որոշակի աշխատանքներ, առավելապես փոսալցման, սակայն այն, որ կարճ ժամանակում քանդվում են ճանապարհները, շարունակում է մնալ մտահոգիչ: Հարցի հետ կապված մարտի 30-ին գրավոր հարցեր ենք ուղարկել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Վաղուց լրացել են օրենքով սահմանված ժամկետները, սակայն պատասխան մինչ այժմ չենք ստացել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։