կարևոր
1269 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-12 23:28

Հայաստանում ՄԹ դեսպանատանը կորոնավիրուսի պատճառով ցավակցությունների գիրք չի բացվի

Հայաստանում ՄԹ դեսպանատանը կորոնավիրուսի պատճառով ցավակցությունների գիրք չի բացվի

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատանն արքայազն Ֆիլիպի մահվան կապակցությամբ ցավակցությունների գիրք չի բացվի: Պատճառը կորոնավիրուսի համավարակն է: Այս մասին հայտնում է Հայաստանում ՄԹ դեսպանությունը:

Դեսպանատնից հայտնել են, որ ցավակցական հաղորդագրություն թողնել ցանկացող բոլոր անձինք կարող են անել առցանց՝ այցելելով Արքայական ընտանիքի կայք:

99 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը:

Ֆիլիպն ամուսնացել էր արքայադուստր Եղիսաբեթի հետ 1947 թվականին: Զույգն ուներ չորս երեխա, 8 թոռ և 10 ծոռ: