կարևոր
2292 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-12 22:23

«Հիշո՛ւմ ենք, պահանջո՛ւմ ենք, ազատագրելո՛ւ ենք»․ ջահերով երթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր

«Հիշո՛ւմ ենք, պահանջո՛ւմ ենք, ազատագրելո՛ւ ենք»․ ջահերով երթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր

ՀՅԴ Արցախի երիտասարդական և «Արամ Մանուկյան» ուսանողական միությունները ապրիլի 23-ին կազմակերպում են «Հիշո՛ւմ ենք, պահանջո՛ւմ ենք, ազատագրելո՛ւ ենք…» խորագրով ջահերով երթ։

Այն կմեկնարկի ժամը 20։00֊ին` Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից և կշարժվի դեպի Ստեփանակերտի հուշահամալիր։

«Մեր ներկայությամբ վերահաստատենք պահանջատիրության մեր արդար իրավունքն ու մեր խոնարհումը բերենք Հայոց ցեղասպանության եւ Արցախյան 44-օրյա պատերազմում սրբացած զոհերի հիշատակին:

Հարգանքներով՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միություն «Արամ Մանուկյան» ուսանողական միություն»,-նշվում է հայտարարությունում: