29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Ռուսաստանը կսահմանափակի ավիափոխադրումները Թուրքիայի և Տանզանիայի հետ կորոնավիրուսի տարածման աճի տեմպերով պայմանավորված: Այս մասին պաշտոնապես հայտարարել է ՌԴ փոխվարչապետ տատյանա Գոլիկովան՝ հավելելով, որ եթե այդ երկրներում համավարակային իրավիճակը կայունանա, թռիչքները կվերսկսվեն:
Սահմանափակումները կգործեն ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը: ՌԴ կառավարությունը խորհուրդ է տվել տուր-օպերատորներին դադարեցնել դեպի Թուրքիա ուղեգրերի վաճառքը:
Գոլիկովան տեղեկացրել է, որ Թուրքիայում մնացած ՌԴ քաղաքացիները կկարողանան հայրենիք վերադառնալ չարթերային չվերթներով կամ շարունակել հանգիստը մինչև նշանակված թռիչքի օրը:
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Թուրքիայում աճում է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը: Գոլիկովայի խոսքով՝ կորոնավիրուսային դեպքեր ամենաշատը հենց Թուրքիայից է Ռուսաստան բերվել: