կարևոր
2462 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-12 20:35

Ռուսական «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդաշարի հերթական թողարկմանը եթեր են հեռարձակվել Փաշինյան-Պուտին վերջին հանդիպման ոչ պակաս կարեւոր կադրերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ռուսական «Ռոսսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդաշարի հերթական թողարկմանը եթեր են հեռարձակվել Փաշինյան-Պուտին վերջին հանդիպման՝ կուլիսների ետեւում մնացած բայց ոչ պակաս կարեւոր կադրերը: 

Վերջին երեք ամսում, ինչպես հաղորդավարն է հիշեցնում, Հայաստանի վարչապետը երկրորդ անգամ է Մոսկվայում՝ Պուտինին հանդիպելու նպատակով, այն էլ՝ համավարակի ժամանակ, երբ Կրեմլում նման ձեւաչափով հանդիպումներ այդքան էլ հաճախ տեղի չեն ունենում: 

Ռուսական կողմի աչքիս եւս չի վրիպել այն, որ մինչ Պուտինը ողջունում էր Փաշինյանին ու ներածական խոսքով բացում հանդիպումը, Հայաստանի վարչապետը ծոցագրպանից իր գրառումներով թերթիկ է հանում, դնում սեղանին՝ այնպես, որ տեսանելի լինի: Ռուս հաղորդավարի տպավորությամբ՝ ելույթ ունենալիս հաճախակի այդ թղթին աչք նետելով՝ Փաշինյանը փորձում էր չմոռանալ այն ամենն, ինչ ցանկանում էր անպայման խոսել հենց տեսախցիկների առջեւ։

Մանրամասնում է՝ Հայկ Սահակյանը։