կարևոր
474 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-12 19:50

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը կշարունակվի վաղը

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը կշարունակվի վաղը

Ապրիլի 13-ին՝ ժամը 13:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) կշարունակվի ԵԴ/0253/01/19 (Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի) գործով քննությունը։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին սույն քրեական գործը մասամբ կարճվել է։ Դատարանը, հիմք ընդունելով ՍԴ` 300.1 հոդվածն անվավեր ու հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել էր Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկտամամբ քրեական հետապնդումը դադարեցրել էր այդ մասով: Նրանք նույնպես ունեն արդարացվածի կարգավիճակ։ 

Սակայն Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը մնացած մասով՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի չորրորդ մասի երկրորդ կետով և Արմեն Գևորգյանին՝ ՀՀ ՔՕ 311-րդ չորրորդ մասի, 190-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքի մասով սույն քրեական գործի քննությունը շարունակվում է: