01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ապրիլի 13-ին՝ ժամը 13:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) կշարունակվի ԵԴ/0253/01/19 (Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի) գործով քննությունը։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին սույն քրեական գործը մասամբ կարճվել է։ Դատարանը, հիմք ընդունելով ՍԴ` 300.1 հոդվածն անվավեր ու հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել էր Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկտամամբ քրեական հետապնդումը դադարեցրել էր այդ մասով: Նրանք նույնպես ունեն արդարացվածի կարգավիճակ։
Սակայն Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը մնացած մասով՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի չորրորդ մասի երկրորդ կետով և Արմեն Գևորգյանին՝ ՀՀ ՔՕ 311-րդ չորրորդ մասի, 190-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքի մասով սույն քրեական գործի քննությունը շարունակվում է: