Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Երրորդ նախագահի՝ Արմնյուզ հեռուստաընկերությանը տված հարցազրույցից հետո Info.com լրատվական կայքը դիմել է Պաշտպանության նախարարությանը, ԱԱԾ-ին եւ Գլխավոր դատախազությանը՝ պարզելու համար՝ արդյոք Սերժ Սարգսյանը պետական գաղտնիք չի բացահայտել, երբ խոսել է սպառազինության ձեռքբերման պլանի փոփոխության մասին:
Դատախազությունը լրատվամիջոցի դիմումն ուղարկել է Ռազմական ոստիկանությունը՝ նյութեր նախապատրաստելու համար: