կարևոր
286 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-12 17:15

Հետմահու պարգևատրվել են պատերազմում անմահացած եզդի զինծառայողներ և կամավորականներ

Հետմահու պարգևատրվել են պատերազմում անմահացած եզդի զինծառայողներ և կամավորականներ

Արցախի 44-օրյա պատերազմում ակտիվ մասնակցության և հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ունեցած ներդրման համար հետմահու պարգևատրվել են պատերազմում անմահացած եզդի զինծառայողներ և կամավորականներ: Պարգևներն ապրիլի 12-ին ծնողներին և հարազատներին հանձնեցին Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը և «Չղջիկներ» Արցախի ազատամարտի վետերանների միավորման նախագահ Նվեր Գալստյանը:

Խդր Հաջոյանի խոսքով՝ եզդիները ղարաբաղյան պատերազմում հերոսաբար մասնակցել են ծանր մարտերի և դժվար պահերին միշտ եղել են հայ ժողովրդի կողքին: Նա ընդգծեց` արցախյան պատերազմում եզդիների հերոսությունն անգնահատելի է:

Միջոցառման ընթացքում նաև պարգևատրվեցին Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած եզդի զինվորականները և կամավորականները: