Հայաստանի ծանրամարտի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից։
Հիշեցնենք, որ ծանրամարտի Հայաստանի հավաքականը Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։
Մեր ծանրորդներն ընդհանուր առմամբ նվաճել են 5 ոսկե, 9 արծաթե և 9 բրոնզե մեդալ Ռուսաստանի մայրաքաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում։