կարևոր
233 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-12 13:49

Շաբաթվա ընթացքում վնասազերծվել է հակատանկային 2 ական, հրթիռակասետային 8 և գնդիկաբեկորային 5 ռումբ, ականանետի 24 հատ ական․ ԱՀ ԱԻՊԾ

Շաբաթվա ընթացքում վնասազերծվել է հակատանկային 2 ական, հրթիռակասետային 8 և գնդիկաբեկորային 5 ռումբ, ականանետի 24 հատ ական․ ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է շաբաթը.

2021 թվականի ապրիլի 5-11-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 1054 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվն ավելացել է 63-ով:

Ավելացել են հրդեհի դեպքերը: Անցած շաբաթ հրդեհի մասին գրանցվել է 8 կանչ, որոնց մեծ մասը բռնկվել են չոր խոտատարածքներում և աղբակույտերում: Բոլոր դեպքերում ծառայության հրշեջ փրկարարները կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ, կրակը չի տարածվել բնակելի տարածքներում: Տուժածներ չկան:

911 ահազանգման կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահարի մասին 1 հաղորդում է ստացվել: Դեպքը տեղի է ունեցել Ասկերանի շրջանում՝ Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին: Տուժել է 3 քաղաքացի: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները կատարել են անհետաձգելի փրկարարական աշխատանքներ, ցուցաբերել առաջին օգնություն և վերջիններիս տեղափոխել բուժհաստատություն:

Սակրավորական ջոկատները շարունակում են համագործակցել ՌԴ ԱԻՆ սակրավորների, Արցախում գործող «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպության և «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի հետ: Ամենօրյա ռեժիմով շարունակվում է զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց վնասազերծման գործընթացը: Շաբաթվա ընթացքում այս մասով ստացվել է 47 կանչ:

Շաբաթվա ընթացքում վնասազերծվել է հակատանկային 2 ական, 8 հատ պայթուցիչ, հրթիռակասետային 8 և գնդիկաբեկորային 5 ռումբ, ականանետի 24 հատ ական և թնդանոթի 92 հատ արկ:

Արտակարգ պատահար է գրանցվել Մարտակերտում: Հյուրատներից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, պայթյուն է եղել, որից հետո հրդեհ է բռնկվել: Տուժել է 2 քաղաքացի: Փրկարարները ցուցաբերել են առաջին օգնություն և տեղափոխել հիվանդանոց:
Կենցաղային բնույթի 38 զանգ է ստացվել: ԱԻՊԾ-ն շարունակում է բնակչությանն օգնելու մարդասիրական գործընթացը: Ամենշաբաթյա կտրվածքով խմելու ջուր է մատակարարվում Ասկերանի շրջանի Դաշուշեն, Խնապատ և Սառնաղբյուր համայնքների բնակիչներին:

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետ նկատելի է դարձել օձերի շարժը: Շաբաթվա ընթացքում նաև օձի հայտնաբերման 2 դեպք է արձանագրվել:

Որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումը շաբաթվա ընթացքում 7 ելք է կատարել: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ այժմ հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն: