կարևոր
345 դիտում, 2 ամիս առաջ - 2021-04-12 12:59

Գերիների վերադարձով զբաղվելու է անձամբ Ռուստամ Մուրադովը. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Գերիների վերադարձով զբաղվելու է անձամբ Ռուստամ Մուրադովը. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Ադրբեջանում մնացած հայ գերիների վերադարձը Ռուսաստանի համար առաջնահերթ խնդիրներից է։ Այս մասին «Մոսկվայի տանը» լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Գերիների խնդրի մասին խոսում են թե՛ մեր ղեկավարությունը, թե՛ խաղաղապահները։ Տարվում են աշխատանքներ, կա որոշակի առաջընթաց։ Գերիների հարցը Ռուսաստանի համար առաջնահերթ հարցերից է»,- նշեց նա։

Դեսպանը հաստատեց, որ գերիների վերադարձի հարցով շարունակելու է զբաղվել անձամբ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։