կարևոր
343 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-12 12:50

ՍԴ-ն ստացել է Արմեն Սարգսյանի դիմումը․ հայտարարություն

ՍԴ-ն ստացել է Արմեն Սարգսյանի դիմումը․ հայտարարություն

2021 թվականի ապրիլի 10-ին (շաբաթ) Սահմանադրական դատարանը Mulberry էլեկտրոնային համակարգով ստացել է Հայաստանի Հանրապետության նախագահի դիմումը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և դրա հետ փոխկապակցված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ, 79-րդ և 173-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է ՍԴ-ն:  

«Դիմումը մուտքագրվել է 2021 թվականի ապրիլի 12-ին: Դիմումի նախնական ուսումնասիրման համար սահմանաված է 30-օրյա ժամկետ»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ, ըստ նախագահ Արմեն Սարգսյանի, օրենքով առաջարկվող կարգավորումներն իրավիճակային են և առերևույթ խնդրահարույց, և օրենքը առերևույթ հակասում է Սահմանադրությանը, ուստի ՀՀ նախագահը որոշել է դիմել Սահմանադրական դատարան «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: