կարևոր
332 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-12 12:22

Իրանն Իսրայելին մեղադրում է «միջուկային ահաբեկչության» համար

Իրանն Իսրայելին մեղադրում է «միջուկային ահաբեկչության» համար

Իրանը տարածաշրջանում իր թիվ մեկ թշնամի պետությանը՝ Իսրայելին, մեղադրել է Նաթանզ քաղաքում գտնվող իրանական միջուկային կենտրոնը գրոհելու մեջ:

Հաղորդվում է, որ նախօրերին այդ կենտրոնի հոսանքի բաշխման ցանցում խնդիրները են առաջացել, որոնք հանգեցրել են միջադեպի: Թե ինչ է եղել, չի նշվում: Միայն հաղորդվում է, որ տուժածներ չկան:

Իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով իրենց անանուն աղբյուրներին, նշում են, որ այդ միջադեպը Իսրայելի կիբերհարձակման հետեւանքն է: Իսրայելի իշխանություններն առայժմ չեն արձագանքել: Ամեն դեպքում, պաշտոնական Թեհրանը սա «միջուկային ահաբեկչություն» է որակում ու պահանջում միջազգային հանրությունից դատապարտել տեղի ունեցածը: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ վրեժ կլուծեն Իսրայելից:

Հատկանշական է, որ Նաթանզի միջուկային այդ կենտրոնում միջդեպից մեկ օր առաջ Իրանի նախագահ Հասան Ռոհանին մասնակցել էր ցենտրի-ֆուգների նոր արտադրամասի բացմանը:

Ցենտրի-ֆուգներն անհրաժեշտ են հարստացված ուրանի արտադրման համար, իսկ հարստացված ուրանը կարող է օգտագործվել միջուկային զենքի ստեղծման համար: Միջազգային փորձագետների կարծիքով՝ ցենտրիֆուգների կատարելագործմամբ Թեհրանը կրկին խախտում է իրանական միջուկային գործարքը: