կարևոր
209 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-12 11:17

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք

Ապրիլի 11-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Այս մասին տեղեկացնում Է Արցախի Առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5157 քաղաքացու հետազոտություն, որից 668-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2552 դեպք: Կատարվել է 22 612 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: