կարևոր
274 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-12 09:11

Այսօր ապրիլի 12-ն է․ 1995 թ. այս օրը կազմավորվեցին Հայաստանի մարզերը

Այսօր ապրիլի 12-ն է․ 1995 թ. այս օրը կազմավորվեցին Հայաստանի մարզերը

Ապրիլի 12, տարվա 102-րդ (նահանջ տարիներին՝ 103-րդ ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 263 օր։

  • 1204 թ. - Խաչակրաց արշավանքների ժամանակ խաչակիրները գրավեցին Կոստանդնուպոլիսը։
  • 1861 թ. - սկսվեց Ամերիկայի քաղաքացիական պատերազմը, որն ավարտվեց 1865 թ.։
  • 1877 թ. - սկսվեց 1877-1878 թթ. Ռուս-թուրքական պատերազմը
  • 1933 թ. - ծնվել է Մոնսերատ Կաբալյեն, իսպանացի երգչուհի, 20-րդ դարի նշանավոր սոպրանո երգչուհիներից մեկը։
  • 1945 թ. - մահացել է Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, ԱՄՆ-ի 32-րդ նախագահը, միակն նախագահն է ԱՄՆ-ի պատմության մեջ, ով ընտրվել է 2 անգամից ավել։
  • 1956 թ. - ծնվել է Էնդի Գարսիան, ծագումով կուբացի, ամերիկյան դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։
  • 1961 թ. – Յուրի Գագարինը կատարում է պատմության առաջին թռիչքը դեպի տիեզերք։
  • 1995 թ. - կազմավորվեցին Հայաստանի մարզերը։
  • 1995 թ. - կազմավորվեց Yahoo! ընկերությունը։