կարևոր
3572 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-11 20:33

Երևանի տան պատշգամբում մահացած են գտել հայ պաշտոնաթող գեներալի դստերը

Երևանի տան պատշգամբում մահացած են գտել հայ պաշտոնաթող գեներալի դստերը

Ապրիլի 11-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ոստիկանության Երևանի Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթ փողոցի շենքերից մեկի պատշգամբում կնոջ դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
 
Ըստ աղբյուրի՝ ոստիկաններն ու քննիչները պատշգամբում հայտնաբարել են 40 ամյա կնոջ դի՝ կողքին ատրճանակ: 

Մահացածի հայրը, սակայն ոչ թե Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) գեներալ-լեյտենանտ է, ինչպես նշում է Shamshyan.com-ը, այլ՝ հայազգի պաշտոնաթող գեներալ, Ռուսաստանի Դաշնային սահմանապահ ծառայության «Արմենիա» զորախմբի նախկին հրամանատար Մ. Հ. է:  

Կատարվում է նախաքննություն դեպքի մանրամասները պարզելու համար: