կարևոր
332 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-11 20:05

Բոլոր թիմերն էլ հավասարազոր են. Աբրահամ Խաշմանյան

Բոլոր թիմերն էլ հավասարազոր են. Աբրահամ Խաշմանյան

Երևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի կարծիքով Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչման համար պայքարում են մոտ 5 թիմեր:

«Գոհ չեմ այս արդյունքից, քանի որ չհաղթեցինք: Չնայած ունեինք տարածքային առավելություն և գոլային պահեր: Գոլ չխփեցինք ու դրա համար մեկ միավորի արժանացանք»,- Խաշմանյանի խոսքերը փոխանցում է լիգայի մամուլի ծառայությունը:

Մասնագետի կարծիքով Հայաստանի ֆուտբոլի այս առաջնության բոլոր հանդիպումներն են դժվար ստացվում: «Հայաստանի առաջնությունում մրցաշարային աղյուսակի առաջատարի համար պայքարում են մոտ  5 թիմեր: Բոլոր թիմերն էլ հավասարազոր են, ունեն լավ խաղացողներ: Ամեն ինչ դեռ առջևում է»,-ասել է նա:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Շիրակ»-ը և «Ալաշկերտ»-ը: Գյումրու քաղաքային մարզադաշտում կայացած խաղի առաջին և երկորրդ կեսերում թիմերից և ոչ մեկ չիրացրեց իր հնարավորությունները: Հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով: Հայկական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Ալաշկերտ»-ը երկրորդն է (27 միավոր), իսկ «Շիրակ»-ը վերջինն է: Առաջատարը 28 միավորով «Արարատ»-ն է: