կարևոր
684 դիտում, 9 ամիս առաջ - 2021-04-11 19:06

«Ինտեր»-ը հաղթեց նվազագույն հաշվով

«Ինտեր»-ը հաղթեց նվազագույն հաշվով

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Կալյարի»-ին:

Սերիա Ա-ի այս խաղում «Ինտեր»-ին հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով: Հանդիպման միակ և հաղթական գնդակը 77-րդ րոպեին խփեց Մատեո Դարմիանը:

Այս հաղթանակից հետո էլ «Ինտեր»-ը մնում է մրցաշարային աղյուսակի առաջատարը է և ունի 74 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Միլան»-ն ունի միայն 63 միավոր: Իտալիայի ֆուտբոլի առաջնության ավարտին մնաց 8 տուր: