կարևոր
1301 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-04-11 17:03

Հրավիրում եմ հայրենիքի համար մտահոգ բոլոր մայրերին, կանանց ու աղջիկներին մասնակցելու «Որդուս» հկ-ի կազմակերպած հավաքին. Կարին Տոնոյան

«Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի՛ մայրիկներ, ապրիլի 12-ին ժամը 16.00-ին կամ 18.00-ին հրավիրում եմ հայրենիքի համար մտահոգ բոլոր մայրերին, կանանց ու աղջիկներին մասնակցելու «Որդուս» հկ-ի կազմակերպած հավաքին, օրակարգում ապրիլի 24-ին ընդառաջ կազմակերպվելիք միջոցառումների մասնակցության և կազմակերպչական հարցեր:

Ցանկացողներին խնդրում ենք անձնական նամակով հայտագրվել:

Հասցե՝ Մոսկովյան 3/2, 1-ին հարկ»: