կարևոր
1398 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-11 16:25

Բաբայանը մասնակցեց «Ռիգա»-ի հերթական խաղին

Բաբայանը մասնակցեց «Ռիգա»-ի հերթական խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդգար Բաբայանը մասնակցել է ակումբի խաղին:

Լատվիայի ֆուտբոլի առաջնության 4-րդ տուրում Բաբայանի «Ռիգա»-ն արտագնա խաղում մրցեց «Մետա»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդգար Բաբայանը «Ռիգա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 70-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Ռիգա»-ն Լատվիայի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է: