20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Հայաստանի տարածքում ապրիլի 11-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 12-14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 15-16-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, ապրիլի 11-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում մինչև 20-25 մ/վ:
«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- նշված է հաղորդագրությունում:
Երևան քաղաքում ապրիլի 11-ին ժամամակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 13-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 12-ին, 14-16-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: