կարևոր
1808 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-11 14:57

Շոշ համայնքում հայտնաբերվել է գնդիկաբեկորային ռումբ․ քիչ հետո այն կվնասազերծեն

Շոշ համայնքում հայտնաբերվել է գնդիկաբեկորային ռումբ․ քիչ հետո այն կվնասազերծեն

ԱՀ ԱԻՊՇ-ից հայտնում են, որ Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տնամերձ հողամասերից մեկում հայտնաբերվել է գնդիկաբեկորային ռումբ։

Սակրավորները քիչ հետո այն կվնասազերծեն տեղում։

«Պայթյունի ձայն լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել։

Հեռ.-911»,- ասված է ԱԻՊԾ-ի հաղորդագրության մեջ։