կարևոր
235 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-11 11:21

Հրդեհ` Հրազդան քաղաքում

Հրդեհ` Հրազդան քաղաքում

Ապրիլի 10-ին` ժամը 23:26-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Երևանյան խճուղում` տներից մեկին հարակից ավտոտնակում և կրպակում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե հացատանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:48-ին, մարվել՝ ապրիլի 11-ին, ժամը 00:35-ին: Այրվել են հացատունը (մոտ 24 քմ) և վառելափայտ (մոտ 2 խմ):