կարևոր
638 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-11 21:27

Ապրիլի 11-ի ժամը 21:25-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Ապրիլի 11-ի ժամը 21:25-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ռուսական կողմում կա մոտ 420 կուտակված բեռնատար ավտոմեքենա: