կարևոր
1287 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-10 22:03

Քասախում 38-ամյա տղամարդն անկանոն կրակոցներ է արձակել

Քասախում 38-ամյա տղամարդն անկանոն կրակոցներ է արձակել

Ապրիլի 9-ին ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քասախ գյուղի Սարգսյան փողոցի շենքերից մեկի հետնամասում մի տղամարդ հայհոյանքներ է հնչեցնում և անկանոն կրակում:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ Աբովյան քաղաքում հաշվառված 38-ամյա տղամարդը անկանոն կրակոցներ է արձակել, ինչի արդյունքում վնասվել է մի քաղաքացու «Օպել» մակնիշի ավտոմեքենան։

Ոստիկանները տղամարդու ձեռքից վերցրել են «Ֆաբարմ» տեսակի 12 մմ տրամաչափի ողորկափող հրացանը։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժին։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները և պատճառված վնասի չափը պարզելու ուղղությամբ: Կատարվում է քննություն։