կարևոր
327 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-10 20:40

Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել․ վեց մարդ մահացել է

Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել․ վեց մարդ մահացել է

Ինդոնեզիայի Ճավա կղզու ափերի մոտ այսօր երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով վեց մարդ է մահացել, հաղորդում է РИА Новости-ին։

Հայտնում են, որ երկրաշարժի պատճառով մի քանի տներ են վնասվել: Երկրի Օդերութաբանության ազգային վարչության ցունամիների և երկրաշարժերի գծով բաժնի ղեկավարը նշել է, որ երկրաշարժը, որը տեղի է ունեցել ջրի տակ, չի հանգեցրել ցունամիի առաջացման: Ցնցումները զգացվել են զբոսաշրջիկների շրջանում հայտնի Բալի կղզում:  

«Տարերային աղետների հետեւանքների մեղմացման ազգային գործակալությունը (NDMA) գրանցել է վեց մահ, մեկ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել», - գործակալությունը մեջբերել է գերատեսչության ներկայացուցիչ Ռադիտա Ջատիի խոսքը:

Երկրաշարժի ուգնությունը կազմել է 6 մագնիտուդ: Էպիկենտրոնը գտնվել է Մալանգ քաղաքից 45 կմ հարավ-արևմուտք: