կարևոր
309 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-10 17:25

Հելսինկիում բերման են ենթարկվել կորոնավիրուսի սահմանափակումների դեմ հանդես եկող քաղաքացիները

Հելսինկիում բերման են ենթարկվել կորոնավիրուսի սահմանափակումների դեմ հանդես եկող քաղաքացիները

Ֆինլանդիայի իրավապահ մարմիններն ապրիլի 10-ին մայրաքաղաք Հելսինկիում ձերբակալել են 10 անձի, ովքեր մասնակցում էին կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված սահմանափակումների դեմ բողոքի ակցիաներին: Այս մասին հայտնել է Ֆինլանդիայի ոստիկանությունը:

Ոստիկանությունից հայտնել են, որ բերման ենթարկված քաղաքացիները կտուգանվեն:

Նմանօրինակ ակցիաներ երկրում սկսվել են մարտի 20-ից: