կարևոր
2275 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-10 16:47

Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելը խոստովանել է, որ լավ չի քնում այս շաբաթ Անկարայում տեղի ունեցած միջադեպից հետո

Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելը խոստովանել է, որ լավ չի քնում այս շաբաթ Անկարայում տեղի ունեցած միջադեպից հետո

Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելը խոստովանել է, որ լավ չի քնում այս շաբաթ Անկարայում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեռ Լեյենը ստիպված էր նստել բազմոցին՝ Միշելից եւ Թուրքիայի նախագահից հեռու:

Գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում Շառլ Միշելն ասել է, որ գլխում անընդհատ այդ տեսարանն է: Եվրոպացի պաշտոնյան նաեւ հավելել է՝ եթե հնարավոր լիներ, ինքը կցանկանար ետ գնալ ու շտկել ստեղծված իրավիճակը:

«Ես վախենում էի, որ եթե ինչ-որ կերպ արձագանքեմ, ապա կարող եմ էլ ավելի լուրջ միջադեպ սադրել»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը:

Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները հերքում են խտրական վերաբերմունքի բոլոր մեղադրանքները եւ պնդում են, որ հենց ԵՄ պատվիրակության արարողակարգային ծառայությունն էր հյուրերի նստեցման նման ձեւաչափ առաջարկել: