կարևոր
315 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-10 14:37

Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում ամեն մի շշուկ պետք է հատուկ ուշադրության արժանանա Հայաստանում

Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում ամեն մի շշուկ պետք է հատուկ ուշադրության արժանանա Հայաստանում

Իրանագետ Վարդա Ոսկանյաննը անդրադառնում է Բոսֆորի նեղուցին զուգահեռ «Ստամբուլ» ջրանցքի կառուցման խնդրին և նշում, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում ցանկացած շշուկ պետք է հատուկ ուշադրության արժանանա Հայաստանում և օգտագործվի մեր պետության հետագա քայլերը ծրագրելու համար։

«Այդ հարաբերություններում առկա խնդրահարույց մյուս հարցերին այժմ ավելանում է նաև Բոսֆորի նեղուցին զուգահեռ, այսպես կոչված, «Ստամբուլ» ջրանցքի կառուցման խնդիրը, որի համատեքստում վտանգներ կան, որ Թուրքիան կարող է գնալ նաև Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով միջազգային նավագնացությունը կարգավորող Մոնտրյոի 1936թ․ կոնվենցիայի վերանայմանը։

Ամենևին իզուր չէ, որ խնդիրը քննարկվել է Պուտին-Էրդողան վերջին հեռախոսազրույցի ընթացքում, իսկ այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արդեն ավելի բաց տեքստով հայտարարել է, որ Անկարան պետք է պատասխանատու կերպով մոտենա նշված կոնվենցիայի դրույթների պահպանմանը։

Ի դեպ, ջրանցքի շինարարության նախագիծը հաստատվել է Թուրքիայի կառավարության կողմից անցնող շաբաթվա ընթացքում, ինչին հետևել էր թուրք պաշտոնաթող ծովակալների քննադատական նամակը:

Լուսանկարում՝ «Ստամբուլ» ջրանցքի քարտեզն է»։

Նշենք, որ նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոնտրյոյի կոնվենցիան Ռուսաստանը համարում է Սեւ ծովի կայունության եւ անվտանգության հիմնական գործոն և այդ փաստաթուղթը վերանայելու ցանկացած փորձ կանդրադառնա Ռուսաստանի շահերի վրա: