կարևոր
731 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-10 14:45

Մասնագետները պարզաբանում են google քարտեզում երևանյան փողոցների ադրբեջանական անվանումների տեղադրումը

Մասնագետները պարզաբանում են google քարտեզում երևանյան փողոցների ադրբեջանական անվանումների տեղադրումը

Ադրբեջանցիները միշտ էլ քարտեզի վրա իրենց անվանումները տեղադրել են, սա նոր բան չի, եղել է ու էլի կլինի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Google Maps քարտեզներում Երեւանի փողոցներն ադրբեջանցիներն անվանակոչվել են իրենց հերոսների անուններով:

«Google Maps քարտեզների հետ կապված մի քանի պարզաբանում.

1. Ադրբեջանցիները միշտ էլ քարտեզի վրա իրենց անվանումները տեղադրել են։ Սա նոր բան չի, եղել է ու էլի կլինի։ Նույն կերպ հայերն են Ադրբեջանում սենց բաներ արել ու հիմա էլ են անում։ Պետք չէ սա ընկալել որպես ինչ-որ աննախադեպ երեւույթ։

2. Գուգլի քարտեզի վրայից օբյեկտների մեծ մասը մարդիկ են ավելացրել։ Քարտեզի վրա կամայական մարդ կարող է առաջարկել խմբագրում։ Օրինակ նոր տեղ ավելացնել, կամ եղածի անունը փոխել։ Հետո Գուգլի համակարգը հաշվի է առնում, թե խմբագրողը մինչեւ էս պահը ինչ ներդրում ա արել քարտեզներում։ Նաեւ մյուս օգտատերերը կարող են առաջարկել, որ սա լավ խմբագրում ա։ Ու այս ամենի հիման վրա համակարգը կարող ա ինչ-որ մի բան տեղադրել քարտեզի վրա։

3. Նույն կերպ կամայական մարդ կարող է բողոքել, եթե սխալ է տեսնում։ Մենակ թե gmail հաշիվ ունենաք։ Բողոքներով հնարավոր է մաքրել քարտեզը

4. Համ էլ փորձեք հարստացնել Հայաստանի քարտեզը»:

Մեդիափորձագետ Հարություն Ծատրյանն էլ պարզաբանում է, որ տարածվող ու տեսանելի «ադրբեջանացումը» ընդամենը pin է դրված, ոչ թե փողոցների անունն են փոփոխել։ Որոշ ինտերնետ պրովայդերներով անգամ չի երևում:

Հիշեցնենք, որ այսօր համացանցում տարածվել էր տեղեկատվություն, որ Google Maps քարտեզներում Երևանի կենտրոնում ինչ–որ հասցեներ ադրբեջանցիներն իրենց հերոսների անուններով են կոչել։