կարևոր
405 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-10 14:30

Մոսկվան Բոսֆորի ու Դարդանելի կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիան համարում է Սեւ ծովի կայունության եւ անվտանգության հիմնական գործոն

Մոսկվան Բոսֆորի ու Դարդանելի կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիան համարում է Սեւ ծովի կայունության եւ անվտանգության հիմնական գործոն

Մոսկվան Բոսֆորի ու Դարդանելի կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիան համարում է Սեւ ծովի կայունության եւ անվտանգության հիմնական գործոն, հատկապես` ծովային նավարկության հարցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ու հավելել՝ այդ փաստաթուղթը վերանայելու ցանկացած փորձ կանդրադառնա Ռուսաստանի շահերի վրա:

«Ռուսաստանն ակնկալում է, որ բոլոր երկրները պատասխանատու կերպով կմոտենան կոնվենցիայի դրույթների կատարմանը, եւ դրանում Թուրքիան առանձնահատուկ դեր ունի»,-նշել է Զախարովան:

Նշենք, որ 1936թ. ստորագրված Մոնտրյոյի կոնվենցիան գործում է մինչ օրս: Այն ստորագրել են ԽՍՀՄ-ը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բուլղարիան, Ռումինիան, Հունաստանը, Հարավսլավիան, Ավստրալիան ու Ճապոնիան: Կոնվենցիան ենթադրում է, որ բոլոր սեւծովյան պետությունների ռազմանավերը ազատ կարող են ելումուտ անել Դարդանելի ու Բոսֆորի նեղուցներով՝ պայմանով, որ պետք է նախապես դրա մասին տեղեկացնեն Թուրքիային: Իսկ ոչսեւովյան պետությունների ռազմանավերի համար կա հստակ սահմանափակում՝ միայն մանր ու ոչ մեծ տարողությամբ ռազմանավերին է թույլատրվում մուտք գործել նեղուցներ: Ի դեպ, Թուրքիան բազմիցս խախտել է այս կոնվենցիայի դրույթները. մասնավորապես, կետերից մեկի համաձայն, եթե Թուրքիան չի մասնակցում պատերազմի, ապա պարտավոր է փակել նեղուցները ցանկացած պետության համար: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Թուրքիան խախտել է այս դրույթը եւ թույլատրել նացիստական նավերի մուտքը Սեւ ծով: