կարևոր
409 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-10 14:02

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 8704 նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 8704 նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 8704  նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4 632 688-ի: Այս մասին լրագրողներին հայտնել է  կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Մեկ օրում առողջացել է 9 579 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը  4 258 279 է:

Մեկ օրում մահացել է 402 վարակված: Մահվան նույնքան դեպք է գրանցվել նաև ապրիլի 9-ին: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 102 649 մարդ: