կարևոր
326 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-10 13:44

Արցախի Իվանյան համայնքի տարածքում կիրականացվի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք

Արցախի Իվանյան համայնքի տարածքում կիրականացվի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ կեսօրին, «The Halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունը, Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում կիրականացնի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք:

ԱԻ պետական ծառայության սակրավորները, ռուս գործընկերների հետ մեկտեղ, հետախուզական աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտ և Ասկերան քաղաքների մերձակա անտառային տարածքներում:

«Հայտնաբերված և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը, որպես կանոն՝ կոչնչացվի տեղում:

Պայթյունների ձայներ լսելու դեպքում, խնդրում ենք չանհանգստանալ:

Պարզաբանումների և այլ տեղեկատվություն ստանալու համար, կարող եք զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- ասված է հաղորդագրության մեջ: