կարևոր
325 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-10 13:16

Մյանմայում 19 անձ մահապատժի է դատապարտվել

Մյանմայում 19 անձ մահապատժի է դատապարտվել

Մյանմայում, որտեղ ռազմական դրություն է հայտարարված, ռազմական տրիբունալը 19 անձանց դատապարտել է մահապատժի քաղաքացիական անձի սպանության և զինվորականի դեմ մահափորձ իրականացնելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դատապարտվածներից 17-ն այս պահին փախուստի մեջ են գտնվում:

Սա փետրվարի 1-ին Մյանմայում զինվորականների կողմից իշխանությունը վերցնելուց հետո մահապատժի մասին առաջին որոշումն է:

Մյանմայի զինվորականությունը փետրվարի 1-ին հայտարարել էր երկրում մեկ տարով արտակարգ դրություն հայտարարելու մասին:Նրանք բացատրել էին որոշումը նրանով, որ 2020 թվականի նոյեմբերի ընտրությունների ժամանակ լայնածավալ խախտումներ են եղել:

Մյանմայի քաղաքացիները փետրվարի 1-ից բողոքի ակցիաներ են իրականացնում: