կարևոր
371 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-10 12:48

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք

Արցախում ապրիլի 9-ին կատարվել է 80 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  28 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է  5050 քաղաքացու հետազոտություն, որից  655-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  2539 դեպք: Կատարվել  է   22 498 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: