կարևոր
388 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-10 12:40

Բելգիայի արտգործնախարարությունը բացառիկ որոշում է ընդունել. դրամաշնորհ կտրամադրվի Արցախյան պատերազմում վիրավորվածների համար

Բելգիայի արտգործնախարարությունը բացառիկ որոշում է ընդունել. դրամաշնորհ կտրամադրվի Արցախյան պատերազմում վիրավորվածների համար

Բելգիայի արտգործնախարարությունը բացառիկ որոշում է ընդունել. դրամաշնորհ կտրամադրվի Արցախյան պատերազմում վիրավորվածների համար:

Բելգիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ այդ երկրի արտգործնախարարությունն ապրիլի 8-ին հաստատել է «Աջակցություն վիրավոր զինվորներին ու զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության ներկայացրած ծրագրին դրամաշնորհի տրամադրումը: 

Ավելին, դրամաշնորհը հաստատվել է չնայած նրան, որ Հայաստանը ներառված չէր աջակցության ծրագրերի՝ 2021թ. համար սահմանված աշխարհագրական առաջնահերթությունների շարքում: Դրամաշնորհը հատկացվելու է Արցախյան պատերազմի ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձանց վիրահատությունների իրականացման նպատակով «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» կողմից անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը: