կարևոր
361 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-04-10 12:28

Որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում

Որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում

Երեկ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Քաշաթաղի շրջանի հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել:

Փրկարարական մեկ ջոկատով որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում:

Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 դի, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են: