17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն իր պաշտոնական էջում հրապարակել է թվային ցուցանիշներ, որոնցով ահազանգում է ՀՀ ֊ ից բնակչության զանգվածային արտագաղթի մասին.
«2021 ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿ.- 60,000-ՈՎ ՆՎԱԶԵԼ Է ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ
2021 տարվան առաջին եռամսյակին Հայաստանի բնակչության թիվը նվազել է ավել քան վաթսուն հազարով։ Զվարթնոց եւ Գյումրիի օդանավակայաններից մեկնած եւ ժամանած ուղեվորների թվերի տարբերությունն է սա։
Նույնիսկ եթե հաշվենք, որ Հայաստանի բնակչությունը երեք միլիոն է, ապա 60,000 հայորդին կազմում են այդ բնակչության 2 տոկոսը։
Իսկ ի՞նչ կարող է պատահել եթե ցամաքային ճանապարհներն էլ բացվեն, դրա մասին մարդ չի ուզում էլ մտածի։
Իսկ այս վիճակի պատասխանատուն ա՛յն մարդն է, ով պատասխանատու է՝
- 5,000 հայորդու սպանդին, որոնք սերունդ պիտի տային հայրենիքին,
- 10,000 հայորդու վիրավորման, որոնցից շատերը չեն կարողանալու սերունդ տալ հայրենիքին։
Հայաստանը հայաթափելու ծրագիրը ո՞նց է իրագործվում, եթե ոչ այս եղանակով։
Հայաստանի հայաթափումը ո՞ւմ է ձեռնտու - դա՛ էլ բոլորս իմանում ենք»։